Սահմանափակումների վերացման ողջ փաթեթը

Վրաստանի կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդն այսօր՝ փետրվարի  24-ին ներկայացրեց սահմանափակումների վերացման հաջորդ փուլերը: Թեև որոշ սահմանափակումներ կմնան ուժի մեջ, սահմանափակումների մեծ մասը վերացվել է: Ստորև ներկայացնում ենք սահմանափակումների վերացման ժամանակացույցը՝

Վաղվանից՝ փետրվարի 25-ից՝

  • Բացվում են լեռնային հանգստավայրերը,
  • Միջհամայնքային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը։

Մարտի 1-ից՝

  • Գործունեությունը կվերսկսեն նախադպրոցական հաստատությունները, երկու շաբաթը մեկ անգամ աշխատանկիցների 20%-ը կթեստավորվի,
  • Բարձրագույն և մասնագիտական հաստատությունները գործնական, լաբորատոր գործունեությունը կվերականգնեն և քննությունները կկարողանան հանձնել տեղում,
  • Աշխատանքը կվերսկսեն թանգարաններն ու գրադարանները,
  • Բաթումիում կբացվեն փակ ռեստորանները (բացի շաբաթ-կիրակի օրերից),
  • Հնարավոր կլինի անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ։

Մարտի 8-ից՝

  • Առևտրի կենտրոնները, շուկաները, խանութները (ոչ մթերային) կկարողանան գործել նաև շաբաթ-կիրակի օրերին,
  • Ողջ Վրաստանի մասշտաբով փակ ռեստորանները կվերսկսեն աշխատանքը,
  • Լեռնային հանգստավայրերում ճոպանուղիները կվերսկսեն աշխատանքը։

Մարտի 15-ից

  • Համալսարանները կվերսկսեն աշխատանքը լսարաններում,
  • Գործունեությունը կվերսկսեն սպորտային դահլիճները,
  • Գործունեությունը կվերականգնեն դպրոցական խմբակները,
  • Թատրոնները, խմբակները, մասնագիտական անսամբլները կկարողանան փորձեր անցկացնել։

Ապրիլի 1-ից՝

  • Թատրոնները, անսամբլները լիովին կվերսկսեն աշխատանքը։

Ուժի մեջ է մնում՝

  • «Պարետային ժամը»՝ տեղաշարժի արգելքը 21:00-05:00

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։