Ուսանողները լսարաններ կվերադառնան

Վրաստանում մարրտի 15-ից համալսարանները հնարավորություն կունենան վերադառնալ լսարաններ: Համալսարանների ու մասնագիտական հաստատությունների, քոլեջների գործունեության վերսկսումը տեղի կունենա երկու փուլով: Առաջին փուլը տեղի կունենա մարտի մեկին՝ այդ օրվանից ի վեր համալսարաններն ու քոլեջները հնարավորություն կունենան  գործնական  առարկաներն ու քննությունները անցկացնել լսարաններում:

Մարտի 15-ից համալասարաններին  հնարավորություն կտրվի ուսումը շարունակելու լսարաններում: Այս մասին որոշում պետք է կայացնեն ուսումնական հաստատությունները, որոնք ընտրության հնարավորություն կունենան՝ շարունակել դասապրոցեսը հեռավար, թե վերադառնալ լսարաններ: