Իվանիշվիլին կգլխավորի «Վրացական երազանք»-ի բարեփոխումների նոր ալիքը. Կոբախիձե

«Բիձինա Իվանիշվիլին կգլխավորի մեր կուսակցության բարեփոխումների նոր ալիքը»,-խորհրդարանական մեծամասնության նիստից հետո հայտարարել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ նիստում որոշում էր կայացվել, որ նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է կուսակցություն։

Կոբախիձեի խոսքով, Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը քաղաքականություն, կնպաստի կուսակցության ուժեղացմանը: Նա նշել է, որ, սակայան իշխող թիմում կադրային փոփոխություններ չեն նախատեսում:

«Մենք շատ հաճախ խոսում էինք, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի էլ ավելի զարգանա մեր քաղաքական կուսակցությունը: Անհրաժեշտ է, որպեսզի  մեր կուսակցությունը վերջնականապես ձևավորվի որպես եվրոպական տեսակի քաղաքական ուժ: Դրա համար անհրաժեշտ է մեծ ներուժ, ռեսուրս և այս առումով շատ կարևոր է Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը: Այս որոշումը կադրային քաղաքականություն վրա որևէ ազդեցություն չի ունենա․ խորհրդարանի նախագահ, վարչապետ և մյուսները կշարունակեն պաշտոնավարել»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Թողնել պատասխան