Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 4-ի տվյալները

Մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 365 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 620 639-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 9 790 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 539 413։

Վարակից մահացել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 16 306:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 14.11%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 22.6%, վերջին 7 օրվանը՝ 18.07%: