Պահանջ առևտրի կետերին՝ նշել ապրանքի գինը

Վրաստանի մրցակցության ազգային գործակալությունը դիմում է առցանց խանութներին՝ սպառողին տեսանելի տեղում նշել ապրանքի գինը։

Գործակալությունը նշում է, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ վաճառողը պարտավոր է պարզ և հասկանալի կերպով նշել վաճառքի դրված ապրանքի գինը ինչպես առևտրի օբյեկտներում, այնպես էլ առցանց (այդ թվում՝ սոցիալական ցանցում) առևտրի դեպքում։

«Գինը նշելը պարտադիր չէ, եթե.

  • ապրանքի առաքումը ծառայության մի մասն է,
  • ապրանքը վաճառվում է աճուրդով,
  • վաճառքի է ներկայացված արվեստի գործ։

Այն ապրանքների համար, որոնք նախապես փաթեթավորված չեն և հաճախորդի աչքի առաջ կշռվում են, նման դեպքում բավարար է միայն միավորի գինը։