Վրաերթ Սամեգրելոյում. հետիոտնը տեղում մահացել է

Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի մարզի Սենակի քաղաքում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մոտ 60 տարեկան կինը տեղում մահացել է։

Առկա տեղեկությունների համաձայն՝ մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, երբ վերջինս փորձում էր անցնել փողոցը։

Դեպքի վայրում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը։