Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը

Մայիսի 12-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրը։

Սուրբ Անդրեասն առաջինն էր, ով Վրաստանում քրիստոնեություն էր քարոզում մ.թ. 1-ին դարում։ Այս օրը տոնական արարողություններ են անցկացվում Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում:

Ի դեպ, Վրաստանում այսօրն ունի պետական ​​տոնի կարգավիճակ, երկրում ոչ աշխատանքային օր է: