Կորոնավիրուսի 2 նոր դեպք Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր քանակն այս պահին 1179 է:

Stopcov.ge-ն հայտնում է, որ ևս 4 պացիենտ է ապաքինվել, ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում 959 է: Կարանտինում 6919 մարդ է:

Արտերկրից բուժման նպատակով տեղափոխվել և ներկայումս բուժում է ստանում Վրաստանի  41 քաղաքացի, որոնցից 38-ը զինվորական է:

Վրաստանում կորոնավիրուսի պատմության ողջ ընթացքում մահվան դեպքերի թիվը 17 է:

Գործում են կառավարության միասնական` 144 և Առողջապահության նախարարության՝ 1505 համարներով թեժ գծերը: