Քոբուլեթիում ութ տարեկան երեխային վրաերթի է ենթարկել ոստիկանության մեքենան

Ականատեսների խոսքերով, դեռահասին հարվածել է ոստիկանության մեքենան այն պահին, երբ երեխան անցնում էր փողոցը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Քոբուլեթիի Ռուսթավելիի փողոցում:

Անչափահասը գլխի շրջանում ծանր վնասվածք է ստացել: Տուժածին տեղափոխել են Քութայիսիի հիվանդանոց:

Միջադեպի կապակցությամբ արդեն քրեական գործ է հարուցվել:

Թողնել պատասխան