Թբիլիսիում շարունակում են բողոքի ցույցերը

Թբիլիսիում մեկ օրում՝ նոյեմբերի 9-ին, միանգամից երկու ցույց է անցկացվում: Ժամը 18:00-ից խորհրդրանի շենքի դիմաց հավաքված ընդդիմության աջակիցները ևս մեկ անգամ իրենց պահանջներն են ներկայացրել իշխանությանը՝ նշանակել խորհրդարանական ընտրությունների օր ու պաշտոնաթող անել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային:

Նախօրեին ցուցարարներին ԿԸՀ շենքի դիմաց ցրելու, ջրցան մեքենաներ ու գազ կիրառելու, ինչպես նաև ֆիզիկական բախումների ֆոնին այսօր ցուցարարները խոստացել են նոր մասշտաբային ցույց անցկացնել նոյեմբերի 14-ին:

«Սա ոչ թե ընդդիմության, այլ ողջ ազգի պայքարն է»,- հայտարարում են ընդդիմադիրները:

Մյուս ցույցը, որ սկսել է երեկոյան ժամը 22:00-ին, անցկացվում է ի նշան կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին չենթարկվելուն: