Տեսանյութ. Տոնական սեղաններ գերեզմանատներում կամ Զատիկ՝ վրացական ձևով

Զատկին հաջորդող՝  ննջեցյալների հիշատակության օրը վրաստանյան գերեզմանատներում որպես կանոն ոչ միայն մարդաշատ է, այլև՝ սննդառատ:  

Մարդիկ հարազատների շիրիմների մոտ զատկական՝ հաճախ ճոխ սեղաններ են բացում: Ներկած ձու, կանաչեղեն, ձկնեղեն, գինի, մի խոսքով՝ ինչպես տան տոնական սեղաններին է: Զատկի տոնին հաջորդող մեռելոցի օրը գերեզմանատներում շատ հաճախ կարելի է նաև կենդանի երաժշտության ձայն լսել:

Հիշեցնենք, որ այս տարի Ուղղափառ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հարության տոնը նշեց ապրիլի 28-ին: