Մահացած օպերատորը մինչ հուլիսի 5-ը բացարձակ առողջ է եղել. մոր խոսքերը

New Hospitals կլինիկայից, ուր բուժում է ստացել այսօր մահացած օպերատորը, ասել են, որ Լեքսո Լաշքարավան իրենց մոտ է տեղափոխվել հուլիսի 5-ին, 3 օր անց դուրս է գրվել, ինչից առաջ համակարգչային տոմոգրաֆիա է անցել։  Դուրս գրման պահին նրա վիճակը բավարար է գնահատվել։ Օպերատորը հոսպիտալացման պահին դեմքի ոսկորի կոտրվածք է ունեցել, վիրահատական միջամտության կարիք է եղել։ Ամեն ինչ հաջող է անցել, նախօրեին օպերատորը Պիրվելիի ցերեկային հաղորդումներից մեկի շրջանակներում պատմել է հուլիսի 5-դեպքերը։ Նրա հետ այդ օրն աշխատած լրագրողը վկայել է, որ ագրեսիվ հոմոֆոբների խումբը 5 րոպեից ավել դաժանորեն հարվածել են օպերատորի մարմնի տարբեր մասերին, ապա թողել արյան մեջ։

Լեքսոյի մայրը ասել է, որ տղան մինչ հուլիսի հինգը բացարձակ առողջ է եղել, որդու մահը կապում է այդ օրվա ծեծի հետ։

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է սկսել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Չի բացառվում, որ հետո հոդվածը կվերաձևակերպվի։

Ընտանիքի ու հեռուստաընկերության պահանջով գործում ներգրավվել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի  անկախ փորձագետ Ալեքսանդր Գեջաձեն։