Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Գիտության և կրթության նախարար Գիվի Միքանաձեն ներկայացրել է կրթության բարեփոխումների հայեցակարգը։
Նրա խոսքով՝ պետական դպրոցներում կրթական մակարդակը կորոշվի 11-ամյա ուսումնառությամբ, իսկ 11-րդ դասարանը կդառնա մասնագիտացված։
«Սա կծառայի աշակերտներին դպրոց վերադարձնելու, դպրոցի հեղինակությունը բարձրացնելու, նաև ընտանիքներից ֆինանսական հարցերի, աշակերտների նախապատրաստման և ազգային քննությունների հետ կապված ճնշումը վերացնելու նպատակին։
Այս առումով մենք 11-րդ դասարանում ներդնում ենք, այսպես կոչված, կրկնուսուցումը. երեխաները հնարավորություն կունենան սովորելու միայն այն առարկաները, որոնք պետք է հանձնեն ազգային քննությունների ժամանակ։ Սա կլինի ինտենսիվ մեկամյա կրթական ծրագիր, և նրանք այլևս կարիք չեն ունենա դպրոցից դուրս լրացուցիչ ուսումնական գործընթացների», — ասել է Միքանաձեն։