Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` անցած շաբաթվա ընթացքում ՆԳՆ աշխատակիցները 314 անձի թմրամիջոցների թեստավորում են անցկացրել, որոնցից 240-ի մոտ հաստատվել է օգտագործման փաստը։
Ըստ նախարարության՝ 23 անձ խուսափել է թմրամիջոցների թեստավորումից և կտուգանվի նույնքան, որքան թմրանյութ օգտագործողները։
«Թմրամիջոցների դեմ պայքարի խստացված օրենսդրության հիման վրա, անցած շաբաթվա ընթացքում նախարարության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, 314 անձ անցել է թմրամիջոցների թեստավորում ամբողջ երկրում` Թբիլիսիում և շրջաններում», — ասված է հայտարարության մեջ։
Ըստ ՆԳՆ-ի՝ ապատեղեկատվություն է, որ ոստիկաններն ընտրում են միայն եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակիցներին թմրամիջոցների թեստավորման համար։
Հատկանշական է, որ հուլիսի 8-ին ակտիվիստները սոցիալական ցանցերում տարածեցին տեսանյութեր, որոնցում ոստիկանները պահանջում էին իրենցից թմրամիջոցների թեստ հանձնել: Այսօր մի քանի ակտիվիստներ հրապարակեցին, որ իրենցից նույնպես պահանջել են թմրամիջոցների թեստ հանձնել: