7 ամսում հայտնաբերվել է փաստաթղթերի կեղծման 664 դեպք

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած քրեական հանցագործությունների վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի առաջին 7 ամիսներին Վրաստանում հայտնաբերվել է փաստաթղթերի կեղծման 664 դեպք։

Մասնավորապես, հուլիսին հայտնաբերվել է փաստաթղթերի կեղծման 110 դեպք, հունիսին՝ 123, մայիսին՝ 113, ապրիլին՝ 91, մարտին՝ 96, փետրվարին՝ 77, իսկ հունվարին՝ 54։

Հունվարի համեմատ, հունիսին ցուցանիշն աճել է 127%-ով, իսկ հուլիսին՝ 103%-ով։