«Վրացական երազանք»-ը պաշտոնական բողոք է ներկայացրել BBC-ին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք»-ը երեկ պաշտոնական բողոք է ներկայացրել BBC-ին։

Նրա խոսքով՝ բողոքը հիմնված է BBC-ի խմբագրական սկզբունքների, Մեծ Բրիտանիայի հաղորդակցության բյուրոյի հեռարձակման կանոնագրքի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վրա։

Բողոքում նշված է, որ ֆիլմի և դրան կից նյութերի տարածումը, ըստ որոնց` իբր վրացական իրավապահ մարմինները կիրառել են «կամիտ» կամ ֆիզիկական ուժ, զուրկ է փաստական ​​հիմքերից։ Կուսակցությունը պահանջում է BBC-ից հրապարակային ներողություն խնդրել։

Նշենք, որ BBC-ն պատրաստել է հետաքննչական հոդված բողոքի ցույցերը ցրելու համար օգտագործված միջոցների վերաբերյալ: Ըստ հրապարակված հոդվածի՝ «Վրացական երազանք»-ը, թերևս, օգտագործել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից քիմիական նյութ` բողոքի ցույցերը ճնշելու համար: BBC-ի փոխանցմամբ՝ փորձագետների, բժիշկների և հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների հետ հարցազրույցներում բացահայտվել են «կամիտ» նյութի օգտագործման հետքեր:

«Վրացական երազանք»-ը մեղադրանքները որակել է ապատեղեկատվություն և հայտարարել դատական ​​​​վեճ սկսելու մասին: Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ կառավարությունը դատական ​​​​հայց կներկայացնի բրիտանական կարգավորող մարմնին: