Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հրավերով, Բուդապեշտում մասնակցել է Հունգարական հեղափոխության 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին։
Ըստ տեղեկության՝ հանդիսավոր միջոցառումը Հունգարիայի խորհրդարանում բացել է օրենսդիր մարմնի խոսնակ Ագնեշ Ֆորշտհոֆերը։ Հնչել է Հունգարիայի պետական հիմնը։ Արարողության ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են 1956 թվականի հեղափոխության հերոսների հիշատակը։
«Հանդիսավոր միջոցառմանն իր ելույթում ամսաթվի պատմական կարևորության վրա է ուշադրություն հրավիրել Հունգարիայի նախագահ Անդրաշ Բական։
Հունգարիային հոբելյանական տարեդարձի առթիվ շնորհավորել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Նորվեգիայի ֆինանսների նախարար, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Հունգարացի ժողովրդին և հանդիսավոր միջոցառման հյուրերին Կոշութ Լայոշի հրապարակում խոսքով դիմել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, ով խոսել է 1956 թվականի հեղափոխության գաղափարախոսությունից և նշել, որ ազատության համար պայքարը մշտական գործընթաց է։ Միջոցառումներին ներկա են եղել տարբեր երկրների ղեկավարներ»,