ԱԳ նախարարը չի մասնակցել Ռուբիոյի կազմակերպած ընթրիքին

«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին չի հրավիրվել Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։

Պետդեպարտամենտի հաղորդմամբ՝ տրանսատլանտյան ընթրիքին մասնակցել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, նաև Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է տրանսատլանտյան գործընկերության կարևորությունը խաղաղության և բարգավաճման պահպանման գործում, զսպման ուժի ամրապնդման նպատակով պաշտպանական ծախսերն ավելացնելու ՆԱՏՕ-ի անդամների պատմական հանձնառությունը և դիվանագիտական ​​​​ներգրավվածության կարևորությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման ուղղությամբ», — ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին չի հրավիրվել նաև Սևծովյան ավազանի երկրների արտաքին գործերի նախարարների Եվրոպական Միության կազմակերպած հանդիպմանը։

2025 թվականի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում նախատեսված հանդիպմանը, ԵՄ անդամ երկրների նախարարներից բացի, կմասնակցեն նաև Կենտրոնական Ասիայի և Սևծովյան երկրների արտաքին գործերի նախարարները։