Ամաղլոբելիի տեսողությունը կտրուկ վատացել է

Լրագրող Գելա Մթիվլիշվիլին տարածել է տեղեկություն, ըստ որի՝ լրագրող, «Բաթումելեբի» և  «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի տեսողությունը զգալիորեն վատացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում։

Նա գրել է, որ Ամաղլոբելին տեսողության խնդիրներ ուներ դեռևս ձերբակալությունից առաջ, և բանտում գտնվելու ընթացքում նրա մեկ աչքի տեսողությունը դարձել է ընդամենը 30%, իսկ մյուսը՝ 0։

«Մի քանի րոպե առաջ Մզիա Ամաղլոբելիի գործի դատական ​​նիստում մենք լսեցինք մտահոգիչ լուր. Մզիան տեսողության խնդիրներ ուներ, որ բանտարկության պայմաններում կտրուկ վատթարացել է։ Բժշկական եզրակացության համաձայն՝ նրա մեկ աչքի տեսողությունը կազմում է ընդամենը 30%, իսկ մյուսինը՝ 0։ Եթե բանտարկությունից առաջ կատարված ուսումնասիրություններով փաստաթղթավորված էր, որ բժշկական միջամտությամբ հնարավոր էր պահպանել և բարելավել նրա տեսողությունը (աջ աչքինը` մինչև 90%), ապա այժմ դա հնարավոր չէ», — գրել է Մթիվլիշվիլին։

ՀիշեցնենքԱմաղլոբելին հունվարի 12-ին կալանավորվել է ոստիկանին ապտակելու համար։

Ըստ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, որը ներկայացվել է լրագրողին, նախատեսվում է 4-ից 7 տարի ազատազրկում։