ԱՄՆ-ը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը Վրաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների։

75 երկրների ցանկում է նաև Վրաստանը։

Պետդեպարտամենտի հուշագիրը հյուպատոսություններին հրահանգում է հրաժարվել ներգաղթային վիզաների տրամադրումից գործող օրենսդրության համաձայն, քանի դեռ գործակալությունը վերանայում է ստուգման ընթացակարգերը։

Վրաստանից բացի, վիզաների տրամադրումը կդադարեցվի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար։