Վրաստանի դատախազությունը մեկ քաղաքացու է ձերբակալել մեկ այլ մարդու անձնական գաղտնիքների ապօրինի պահպանման և տարածման մեղադրանքով, հայտնել է Վրաստանի դատախազությունը։
Դատախազության հաղորդմամբ` հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը ապօրինի կերպով պահպանել է տուժողի անձնական գաղտնիքները պարունակող տեղեկատվություն և դրանք բացահայտելու սպառնալիքով բազմիցս ստիպել է նրան ուղարկել իրեն նույն բովանդակության լուսանկարներ։
Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ պրիմա հոդվածի 1-ին մասով (անձնական կյանքի գաղտնիքի ապօրինի պահպանում և օգտագործում), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում։