Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիպերը քննադատել է Վրաստանում մայթին բողոքի ակցիա անցկացնելու համար ցուցարարների ձերբակալությունը։
«Ցավոք, սա միակ դեպքը չէ, և իսկապես «Վրացական երազանք»-ի Վրաստանում այլախոհ ձայները լռեցնելու և խաղաղ ցուցարարներին վախեցնելու համակարգված և շարունակական ջանքերի մի մասն է», — ասել է նա հունվարի 23-ին՝ պատասխանելով Euroskope-ի հարցին։
«Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ այս գործողությունները խաթարում են խոսքի և հավաքների ազատությունը, օրենքի գերակայությունը և բացարձակապես անհամատեղելի են ցանկացած ժողովրդավարական հասարակության հետ», — ասել է նա։
Հիշեցնենք, վերջին երկու օրվա ընթացքում Թբիլիսիի քաղաքային դատարանը մի շարք ցուցարարների նկատմամբ վարչական կալանք է սահմանել մայթին կանգնելու համար։