Ըստ Եկամուտների ծառայության հաղորդագրության՝ փորձ է արվել անօրինական ճանապարհով Վրաստան ներմուծել 5 միլիոն եվրո արժողությամբ ավտոմեքենաներ։
Ըստ Եկամուտների ծառայության՝ մեքենաների VIN կոդերը փոխվել են։
«Մաքսային վերահսկողության շրջանակներում Բաթումիի մաքսային ծառայությունների աշխատակիցները բացահայտել են մոտավորապես 5 միլիոն եվրո արժողությամբ 59 մեքենայիի անօրինական ներմուծման փորձի փաստեր։
Կասկածի հիման վրա լիազորված անձը ստուգել է տվյալները և պարզել արտադրողի ներկայացրած նույնականացման կոդի, այսպես կոչված` VIN կոդի, փոփոխության փաստը։
Գործի նյութերը փոխանցվել են Ներքին գործերի նախարարության համապատասխան ծառայությանը` հետագա քննության համար», — ասված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ։