Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ 2 անձ ձերբակալվել է ուրիշների ապրանքանշանների ապօրինի արտադրության և օգտագործման մեղադրանքով:
Ըստ քննության՝ մեղադրյալները, նյութական ապօրինի շահ ստանալու նպատակով, Թբիլիսիում հիմնել են կիսաարհեստագործական արտադրամաս, որտեղ համակարգված կերպով իրականացրել են հիմնականում քաղցրավենիքի և սուրճի արտադրություն, որից հետո այդ ապրանքներն ապօրինաբար պիտակել են «Raffaello» և «Jacobs Monarch» ապրանքանշաններով և իրացրել:
«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է ավելի քան 10 հազար միավորից ավելի վաճառքի համար նախապատրաստված «Jacobs Monarch» ապրանքանշանով ապօրինաբար պիտակված մեկանգամյա օգտագործման սուրճ և ավելի քան 2400 միավոր «Raffaello» ապրանքանշանով ապօրինաբար պիտակված քաղցրավենիք:
Խուզարկության արդյունքում նաև հայտնաբերվել և առգրավվել են «Jacobs Monarch» և «Carte Noire» ապրանքանշաններով ապօրինաբար պիտակված ժապավեններ, ժամկետանց «Kinder Schokolade» քաղցրավենիք, «Jacobs Monarch» և «Raffaello» տուփեր, կաղապարներ, կնիքներ և վերոնշյալ ապրանքների փաթեթավորման և արտադրության համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: