Առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվի զով և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակը, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ապրիլի 12-14-ին Թբիլիսիում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան։
Արևմտյան Վրաստանում ապրիլի 12-ին կդիտվի զով և անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +8, +10 աստիճան։ Ապրիլի 13-14-ը կդիտվի համեմատաբար չոր և տաք եղանակ՝ +16-+18 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +12 աստիճան։