Վրաստանում առաջիկա օրերին եղանակը փոփոխական կլինի. օդերևութաբանները զգուշացնում են անձրևի, ամպրոպի և կարկուտի մասին, որոնք հնարավոր են հուլիսի 26-27-ին՝ ուժեղ շոգի պատճառով, հայտնել է Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը։
Հուլիսի 26-ին Թբիլիսիում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպներով, իսկ հուլիսի 27-28-ին կհաստատվի չոր և տաք եղանակ: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կհասնի +35, +37 աստիճանի:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հուլիսի 26-ին որոշ տեղերում անձրև կլինի, իսկ հուլիսի 27-ից՝ արևոտ եղանակ և +31, +33 աստիճան:
Արեւելյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի +32, +36 աստիճան, իսկ բարձրադիր շրջաններում` +24, +29 աստիճան։