Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան նշել է, որ այս տարի` 2012 թվականից ի վեր առաջին անգամ, իրենք չեն կարողանա ընտրությունների ընթացքում անցկացնել լրատվամիջոցների մոնիթորինգ, այսինքն՝ չեն կարողանա հետևել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում ընտրությունները։
«Պատճառը «Վրացական երազանք»-ի սահմանափակող քաղաքականությունն է։
«Վրացական երազանք»-ի ընդունած բռնաճնշողական օրենքները և լրատվամիջոցների նկատմամբ վնասակար քաղաքականությունն անհնար են դարձրել նման գործունեության իրականացումն այս տարի», — գրել է կազմակերպությունը օգոստոսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ։
Խարտիայի համաձայն՝ լրատվամիջոցների մոնիթորինգը կարևոր է հենց լրատվամիջոցների համար՝ սխալները հայտնաբերելու և դրանք ապագայում ուղղելու համար։