Արևմտյան Վրաստանը և Սամեգրելո-Զեմո Սվանեթին շրջանային նոր դատախազներ ունեն

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն Արևմտյան Վրաստանի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի դատախազությունների աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարներին։

Վերոնշյալ տեղեկությունը տարածել է դատախազությունը։

Դատախազության հաղորդմամբ՝ վերջին փոփոխությունների արդյունքում Զազա Մետոնիձեն նշանակվել է Արևմտյան Վրաստանի տարածաշրջանային դատախազ։ Նախկինում Զազա Մետոնիձեն զբաղեցնում էր Աջարիայի դատախազի պաշտոնը։

Իրակլի Կոձախիձեն, որը նախկինում զբաղեցնում էր Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնը, նշանակվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային դատախազ։