Թբիլիսիում և Աջարիայում ոստիկանությունն առգրավել է մինչև երեք կիլոգրամ մեթադոն տեսակի թմրանյութ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել են Ուկրաինայի քաղաքացի Ա.Ա.-ն, ծնված 1985 թվականին և նախկինում դատապարտված Վրաստանի քաղաքացիներ՝ Թ.Ն.-ն, ծնված 1992 թվականին, Գ.Ձ.-ն, ծնված 1991 թվականին, Բ.Մ.-ն, ծնված 1981 թվականին։
Մեթադոնից բացի, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութերի 32 փաթեթ և 140 հոգեմետ դեղահաբ։
Առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։