Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար, ծնունդով ԱԽալքալաքից Արման Ծառուկյանը ACBJJ 20 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Մեհդի Բայդուլաևին։

Գրեփլինգի մենամարտում, որը կայանում էր 80 կգ քաշային կարգում, հայ մարտիկը մրցակցին հաղթել է խեղդող հնարքով։ Ծառուկյանի հաղթանակը հաստատվել է մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ։

Ծառուկյանը չեմպիոնական հատուկ գոտի է նվաճել այս հաղթանակի շնորհիվ։