Ախալցիխեի մասնավոր մանկապարտեզում երեխա է մահացել

Մայիսի 5-ին Ախալցիխեի մասնավոր մանկապարտեզում 2 տարեկան երեխա է մահացել: Տեղեկությունը տարածել է տեղական «Սամխրեթիս Կարիբճե» լրատվամիջոցը:

Լրատվամիջոցի հաղորդմամբ, ըստ դեպքի վայրում գտնվող լրագրողի, մանկահասակ երեխայի մարմինը տեղափոխվել է դիահերձարան։

Մեջբերվում է նաև Լևան Սամխարաուլիի անվան Ախալցխայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքը, որը նշել է՝ երեխան 2 տարեկան է։ Դատաբժշկական փորձագետները դեռևս աշխատում են դեպքի վայրում։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներով։ Այս հոդվածը վերաբերում է «անզգուշությամբ կյանքին սպառնալուն»։

Օրենքի համաձայն, «անզգուշությամբ սպանությունը» պատժվում է 6 ամսից մինչև 2 տարի տնային կալանքով կամ 2-4 տարի ազատազրկմամբ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։