Ախալքալաքում շենքի 4-րդ հարկից կին է ընկել և տեղում մահացել

Ախալքալաքում շենքի 4-րդ հարկից կին է ընկել։ Նա փորձել էր բնակարանում բռնկված հրդեհից փրկվել պատշգամբից իջնելով, բայց չի կարողացել։ Կինը տեղում մահացել է։

Տեղեկությունը տարածել է տեղական Jnews.ge լրատվամիջոցը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է «Սամխեդրո Քալաքի»-ի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում։

Տեղացիները պատմել են լրատվամիջոցին, որ մի երիտասարդ տղամարդու հրշեջներին հաջողվել է դուրս բերել և հասցնել Թբիլիսիի կլինիկաներից մեկը։
Ըստ տեղացիների` փորձելով փրկվել հրդեհից, կինը ցանկացել է ցած իջնել 4-րդ հարկի պատշգամբից, սակայն վայր է ընկել և ստացած վնասվածքներից մահացել։