Դատախազությունը հայտարարել է, որ «Փիդսի» ընկերության հիմնադիր Նիկո Կվարացխելիայի սպանությունը 2021 թվականին կազմակերպել են եղբայրներ Դավիթ ու Գուրամ Կակուլիաները և Բեսարիոն Ժվանիան։
Բանտում գտնվող եղբայրներին՝ Գուրամ և Դավիթ Կակուլիաներին և նրանց ընկեր Բեսարիոն Ժվանիային՝ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդուն, մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու համար։
Կակուլիաները բանտում են, իսկ Ժվանիայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ժվանիայի մոր պնդմամբ` Կակուլիաներից մեկն իրոք իր որդու մանկության ընկերն է, ինչը նա երբեք չի հերքել, սակայն մեղադրանքը «լիովին անընդունելի է»։