Վրաստանի Անկախության օրվա առթիվ Բալթյան երկրները` Լիտվան, Լատվիան և Էստոնիան, նույնպես հղել են իրենց շնորհավորանքները։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը գրել է.
«Լատվիայից շնորհավորում եմ Վրաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Ազատությունն ու ժողովրդավարությունը անգին են, և դրանց պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է։ Այս շատ կարևոր օրը ես իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում բոլոր ազատասեր վրացիներին»։
Լիտվայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ կարդում ենք.
«Շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ 180 օր շարունակ դուք վճռականորեն պաշտպանել եք եվրոպական, ժողովրդավարական ապագան։ Ձեր ձայնը լսելի է և ոգեշնչում է բոլորին, ովքեր հավատում են ազատության և միասնության ուժին։ Կեցցե՛ եվրոպական Վրաստանը»։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը ևս շնորհավորել է վրաց ժողովրդին։
«Էստոնիան ջերմորեն շնորհավորում է ազատատենչ վրաց ժողովրդին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ», — ասված է նախարարության հայտարարության մեջ։
Այսօր Վրաստանի անկախության օրն է։ Վրաստանը անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին։