Բանաստեղծ Զվիադ Ռատիանին դատապարտվել է ազատազրկման

Բանաստեղծ Զվիադ Ռատիանիի դեմ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Վերոնշյալ որոշումը կայացրել է դատավոր Արսեն Կալատոզիշվիլին՝ այդպիսով բավարարելով դատախազի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ բանաստեղծ Զվիադ Ռատիանին ձերբակալվել էր հունիսի 23-ին՝ վերոնշյալ մեղադրանքով

Մեղադրանքը առաջադրվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանի աշխատակցի նկատմամբ հարձակում՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ), որը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։