Բարձրաստիճան պաշտոնյաները 2023-ին ստացել են 22 մլն լարի արժողությամբ նվերներ

Transparency International Georgia կազմակերպությունը հայտնել է, որ ուսումնասիրել է պետական ​​պաշտոնյաների 2024 թվականին լրացրած գույքի հայտարարագրերը, որոնք արտացոլում են 2023 թվականին ստացած նվերները: Պարզվում է` 2023 թվականին 308 պաշտոնյա ստացել է, ընդհանուր առմամբ, 22 միլիոն լարի արժողությամբ նվերներ:

Բարձրաստիճան պաշտոնյաների ստացած նվերների մեջ են մտնում գումար, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր և զենքեր:

2024 թվականին 308 պաշտոնյա իրենց գույքի հայտարարագրերում նշել է նվերներ ստանալու մասին՝ ընդհանուր առմամբ 22 միլիոն լարի արժողությամբ:
16 միլիոն լարին ստացել են կանխիկ: Որպես նվերներ ստացել են նաև 33 բնակարան, 14 հողամաս, 21 մեքենա և 6 զենք:
Նվերների 72%-ը (16 միլիոն լարի) ստացել են ծնողներից:
100 հազար լարիից ավելի արժողությամբ նվերներ ստացել են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախկին արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Գիորգի Տկղեմալաձեն և Գերագույն դատարանի դատավոր Գիորգի Միքաուտաձեն:

Ամենաշատ նվերները՝ ընդհանուր 4.5 միլիոն լարի արժողությամբ, ստացել են դատախազության աշխատակիցները: Խորհրդարանի անդամները ստացել են 2.4 միլիոն լարի արժողությամբ նվերներ, Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ 2 միլիոն լարի, իսկ դատավորները՝ 1.3 միլիոն լարի:

Ընդհանուր արժեքով պաշտոնյաները նվերների 72%-ը (16 միլիոն լարի) ստացել են իրենց ծնողներից, իսկ առնվազն 2 միլիոն լարի՝ դրամական կամ իրերի տեսքով, ստացել են հարազատներից: