Կրոնի պետական գործակալությունը բաշխել կրոնական կազմակերպություններին հատկացվելիք ֆինանսավորումը, տեղեկացրել է Կրոնի պետական գործակալությունը:
Տեղեկության համաձայն` հիմնվելով կրոնական համայնքների հետ խորհրդակցությունների և իրական փաստերի (ծխականների թիվ, հոգևորականների թիվ և կրոնական հաստատությունների թիվ) ուսումնասիրության վրա, գործակալությունը որոշել է, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» Վրաստանի օրենքով հատկացված 6 միլիոն 500 հազար լարիից այս տարի կրոնական համայնքներին գումարը կբաշխվի հետևյալ կերպ.
ա) Վրաստանի Իսլամական համայնք՝ 4 միլիոն 150 հազար լարի,
բ) Վրաստանի Հայ Առաքելական համայնք՝ 1 միլիոն 100 հազար լարի,
գ) Վրաստանի Կաթոլիկ համայնք՝ 700 հազար լարի,
դ) Վրաստանի Հրեական համայնք՝ 550 հազար լարի։