Բաթումիի Բոնի բնակավայրում գնացքն անցել է երեխայի ոտքի վրայով. դեռահասի ոտքն անդամահատել են։
IPN լրատվամիջոցը, վկայակոչելով տեղացիներին, հաղորդել է, որ վիրավորին կլինիկա է տեղափոխել շտապօգնության խումբը։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երկաթուղային, ջրային, օդային կամ ճոպանուղային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։