Բենդուքիձեի հիմնադրամը կֆինանսավորի Ազատ և Ագրարային համալսարաններ ընդունվողներին

Կախա Բենդուքիձեի անվան բարեգործական գիտելիքների հիմնադրամը Վրաստանի Ազատ («Թավիսուփալի») համալսարանի և Ագրարային համալսարանի 2026 թվականին ընդունվող ուսանողներին 4 տարվա համար կտրամադրի 4 մլն 200 հազար լարի։

Մասնավորապես, Գիտելիքների հիմնադրամը

•⁠ կֆինանսավորի բոլոր սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող այն ուսանողների 4-ամյա ուսումը, որոնք կընդունվեն Ազատ կամ Ագրարային համալսարան;

•⁠ Ազատ համալսարան ընդունված բոլոր դիմորդներին կտրամադրի դրամաշնորհ՝ 4-ամյա ուսման վարձի համաֆինանսավորմամբ;

•⁠ միջազգային և ազգային օլիմպիադաների բոլոր մրցանակակիրներին կտրամադրի ուսումնական դրամաշնորհ;

•⁠ ճանաչողական մրցույթներում հաղթած դիմորդներին ուսման վարձ կտրամադրի ուսումնական վաուչերներով:

Նշենք, որ ներկայում Գիտելիքների հիմնադրամի համաֆինանսավորման (գրանտային) համակարգով Ազատ համալսարան ընդունված ուսանողները տարեկան ֆինանսավորվում են 1000 լարիի չափով։

Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման համաձայն, մասնավոր համալսարաններ ընդունված ուսանողները հաջորդ ուսումնական տարվանից այլևս պետական ​​դրամաշնորհ չեն ստանա։