Բորջոմիում վթար է տեղի ունեցել. վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Ըստ տեղեկությունների՝ բախվել են մարդատար ավտոմեքենա և կցորդ։
Հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։