Պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում ձերբակալել է երեք անձի բժշկական տեղեկանքներ կեղծելու և առևտրային կաշառակերությանը նպաստելու մեղադրանքով։
Հետաքննության տվյալներով՝ Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի մի շարք բժշկական հաստատությունների բժիշկներ ու նրանց օգնականները, որոշակի գումարի դիմաց, կեղծել են առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, որոնց հիման վրա մարդկանց տրվել է հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ։
«Առաջին դեպքում, Թբիլիսիի բժշկական հաստատությունում աշխատող Դ.Տ.-ն քաղաքացուն տվել է հաշմանդամության կեղծ վկայական 3000 լարիի դիմաց, որի հիմքում ընկած էր բրոնխիալ ասթմայի ախտորոշումը, առանց որևէ բժշկական զննման կամ հանձնաժողովի որոշման։
Երկրորդ դեպքում, Բաթումիի բժշկական հաստատություններից մեկի բժիշկների հետ հանցավոր կապի մեջ գտնվող Թ.Դ.-ն քաղաքացուն տվել է 9500 լարիի դիմաց կեղծ վկայական, որի հիման վրա նրան տրվել է առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ հեպատիտ C-ի հետևանքով առաջացած լյարդի հիվանդության հիմքով։
Երրորդ դեպքում, Ք.Օ.-ն, որը Քութաիսիի մի շարք բժշկական հաստատությունների բժիշկների հետ հանցավոր կապի մեջ էր, քաղաքացուն տվել է էպիլեպսիայի ախտորոշմամբ կեղծ բժշկական վկայական 3200 լարիի դիմաց։ Այս դեպքում Ք.Օ.-ն քաղաքացուն տարել է նյարդաբանի մոտ խորհրդակցության, որը կեղծել է համակարգչային էնցեֆալոգրաֆիայի վկայական։
Երեք դեպքերում էլ գործողությունը նպատակ ուներ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու Սոցիալական ծառայության գործակալություն և, համապատասխանաբար, ստանալ կենսաթոշակ և պետության սահմանած այլ նպաստներ՝ հաշմանդամի կարգավիճակի միջոցով», — նշել է ՀՔԾ-ն։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի չորրորդ մասով, 25-221-րդ հոդվածների չորրորդ մասով և 362-րդ հոդվածի առաջին մասով` խմբակային առևտրային կաշառակերություն, առևտրային կաշառակերությանն օժանդակում, նաև պաշտոնական կեղծ փաստաթղթի ձեռքբերում և տրամադրում։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ չորսից վեց տարի ժամկետով։