«Չուրչխելոբա»-ն Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում. լուսանկարներ

Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշվեց «Չուրչխելոբա»-ն։

Դամիայում այս տոնն ավանդույթ է դարձել և արդեն տարիներ է՝ ինչ նշվում է։

Դպրոցի աշակերտներն ըստ դասարանների պատրաստել էին աշնանային անկյուն, սեղաններ՝ լի մրգերով, բանջարեղենով, գունավոր դեկորներով և հայ-վրացական խոհանոցի քաղցրավենիքով։

Ուսուցիչների, աշակերտների և ծնողների ակտիվ ներգրավվածությամբ օրն ուղեկցվեց երգերով, պարերով, բանաստեղծություններով, ապա գլխավոր՝ վրացական ավանդական «Չուրչխելա» պատրաստելու արարողությամբ։

Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ Դամիայի «Չուրչխելոբա»-ից։