Screenshot
Թբիլիսիում երեկ` նոյեմբերի 24-ին, ընթացող ակցիայի ժամանակ ձերբակալվել է հինգ մարդ։
Ցուցարարներին ոստիկանությունը ձերբակալել է Ազատության հրապարակում՝ Կոտե Աբխազիի փողոցի և Ռուսթավելիի պողոտայի խաչմերուկում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում ոստիկանությունն այլևս թույլ չի տալիս մայրաքաղաքում հավաքված ցուցարարներին փակել Ռուսթավելիի պողոտան խորհրդարանի առջև։
Դրա պատճառով ցուցարարները երթեր են կազմակերպում, և այժմ նրանք ձերբակալվում են ոստիկանությանը չենթարկվելու և ոստիկաններին վիրավորելու հիմքով։ Դատարանը ցուցարարներին տուգանում կամ վարչական կալանքի է ենթարկում։