Դա հանրային իրավունքների սահմանափակում է. Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վրացական յոթ ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցումը գնահատել է որպես հանրային իրավունքների սահմանափակում։

«Անկախ ՀԿ-ներին դիվերսանտներ անվանելով՝ իշխանությունները խոչընդոտում են նրանց գործունեությունը և սարսափեցնող ուղերձ են հղում երկրում մարդու իրավունքները պաշտպանող այլ կազմակերպությունների։

Մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը խաթարելով՝ Վրաստանի իշխանություններն իրենք են խախտում մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների ճնշումը պետք է դադարեցվի», — ասված է հայտարարության մեջ։