Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Կղազբեգիի մունիցիպալիտետում վեճի պատճառով սկսված բախման ժամանակ մեկ մարդ է դանակահարության հետևանքով վիրավորվել։
Վնասվածք ստացած անձը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Դանակահարության համար կասկածվողը ձերբակալվել է։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածներով` սպանության փորձ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։