Վրաստանի դասախոսներից ոմանք հայտնել են, որ միանալու են նոյեմբերի 28-ին նախատեսված բողոքի ակցիային։
«Համալսարանի բակում հավաքվելու են դասախոսներն ու ուսուցիչները, այն մարդիկ, ովքեր նոյեմբերի 28-ից սկսած մեկ տարի անընդմեջ բողոքում են ինքնահռչակ վարչապետի իշխանության դեմ։
Մենք միանում ենք այս տարվա նոյեմբերի 28-ի հանրահավաքին և կոչ ենք անում այն մարդկանց, ովքեր 1 տարի առաջ մեզ հետ էին, այն դասախոսներին ու ուսուցիչներին, ովքեր պետք է լինեն հասարակության չափանիշը, անպայման դուրս գալ։
Մենք պետք է հաղթահարենք վախը և միաձայն ցույց տանք աշխարհին և մեր հասարակությանը, որ չենք կարող լինել փակ երկիր, մենք չենք կարող լինել մեկուսացված երկիր, և երկիրը չի կարող ունենալ կրթական համակարգ, գիտություն և արվեստ, եթե գտնվում է նման մեկուսացման մեջ, ուստի մենք սպասում ենք բոլորիդ նոյեմբերի 28-ին, մի՛ վախեցեք ստեղծված իրավիճակից», — ասված է հայտարարության մեջ։