Դատարանը չփոխեց Գիորգի Ախոբաձեի արդարացման դատավճիռը

Փաստաբան Լաշա Ցուցքիրիձեի տեղեկացմամբ՝ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Գիորգի Ախոբաձեի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։

Բժիշկ Գիորգի Ախոբաձեն 2025 թվականի օգոստոսին ճանաչվել էր անմեղ և ազատ արձակվել դատարանի դահլիճից։ Դատավոր Ռոմեո Տղեշելաշվիլիի այս որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էր դատախազ Շմագի Գոբեջիշվիլին։

Գոբեջիշվիլին Ախոբաձեին մեղադրում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերման և պահման համար, և նրան սպառնում էր 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Գիորգի Ախոբաձեն ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանի մոտ ընթացող եվրոպամետ ցույցից տուն վերադառնալիս։ Դեկտեմբերի 10-ին դատավոր Նինո Մարիդաշվիլին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր սահմանել կալանավորումը, և այդ ժամանակվանից ի վեր, մինչև արդարացման դատավճիռը, նա 8 ամիս անցկացրել էր բանտում։

Ձերբակալությունից մոտ մեկ ամիս անց մահացել է Գիորգի Ախոբաձեի մայրը։ Նա պալիատիվ հիվանդ էր, և Ախոբաձեն նրա միակ խնամողն էր։