Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է լրագրող, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր տնօրեն Մզիա Ամաղլոբելիի գործի բովանդակային դատավարությունը։
Դատախազությունը ոստիկանին ապտակելու համար նրան մեղադրանք է առաջադրել ոստիկանի նկատմամբ հարձակման համար։ Մեղադրանքի հաստատման դեպքում Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Լրագրողը գրեթե 6 ամիս կալանքի տակ է։
Այսօրվա նիստում դատավոր Նինո Սախելաշվիլին կլսի պաշտպանության կողմի վկաներին։
Մեղադրող կողմի վկաների հարցաքննությունն արդեն ավարտվել է։