Այսօր՝ հուլիսի 7-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկղեշելաշվիլին 200 լարիի չափով տուգանել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նինո Թարխնիշվիլիին, որը մասնակցում էր թմրանյութերի հանցագործությունների մեջ մեղադրվող և եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակից բժիշկ Գիորգի Ախոբաձեի դատական նիստին։
Դատավորը տուգանել է Նինո Թարխնիշվիլիին նիստի ընդմիջումից հետո, նաև նիստի մեկ այլ մասնակցի՝ Սալոմե Շուլաիային, որը ոտքի չի կանգնել, երբ դատավորը ներս է մտել։
Ընդմիջումից առաջ Ռոմեո Տկեշելաշվիլին զգուշացրել է բոլոր ներկաներին` ովքեր իր սենյակ մտնելիս ոտքի չեն կանգնել, դուրս գալ դահլիճից։ Նա սա համարել է դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Մոտ տասը մարդ լքել է դահլիճը։