Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է «Էլեկտրական շարժակազմի վերանորոգման գործարանի Թբիլիսիի մասնաճյուղ» ԲԲԸ-ի պատասխանատու անձանց քրգործը, ըստ որի պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումար է յուրացվել և հափշտակվել։
Ընկերությունը պատասխանատու է մետրոյի վագոնների վերանորոգման համար։
Դատախազության հաղորդմամբ՝ փետրվարի 3-ին հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել մի քանի հասցեներում։
Դատախազությունը հետաքննություն սկսելու համար որպես հիմք է բերում Թբիլիսիի քաղաքապետարանի ներքին աուդիտի և մոնիթորինգի վարչության նամակը հնարավոր հանցագործության մասին և ստուգված նյութերը։
Ընկերության տնօրենը Գելա Ձիձիկաշվիլին է։